Հավայան կղզիներում սկսվել է «Մարսի վրա գոյատեւելու» գիտափորձը
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը Հավայան կղզիներում սկսել է «Մարսի վրա գոյատեւելու» գիտափորձը, որը կտեւի մեկ տարի: Վեց մարդուց բաղկացած անձնակազմն այդ ընթացքում առանձնացված կլինի արտաքին աշխարհից: Նրանք կգտնվեն Մաունա-Լոա հրաբխի լանջին տեղակայված հատուկ հերմետիկ փակ տարածքում, որտեղից դուրս կտան միայն պաշտպանիչ «սկաֆանդրներով»:
«Տիեզերագնացները» կապրեն առանց մաքուր օդի, թարմ պատրաստված սննդամթերքի: Այս գիտափորձի միջոցով NASA-ն կուսումնասիրի ֆիզիկական եւ հոգեբանական հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ դեպի Կարմիր մոլորակ թռիչքի ժամանակ: Այն, ի դեպ, կարող է տեւել 1-3 տարի: