Հավայան կղզիներում բուք է լինելու
Հավայան կղզիներում արդեն քանի օր է հայտարարվում է, որ ձնաբուք է լինելու:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, լեռնային հատվածներոմ ձյան շերտի հաստությունը կհասնի 20 սմ-ի:
Բացի այդ, չի բացառվում , որ ուժեղ ամպրոպ կլինի:
Մասնագետների գնահատմամբ՝ սա երկրորդ դեպքն է վերջին 30 տարվա ընթացքում:
Մեծ կզղի կոչվող լեռնային հատվածում ձյունը այնքան էլ եզակի երևույթ չէ, բայց վերջին անգամ «Սպիտակ Սուրբ ծնունդ» այստեղ նշել են 2008թ-ին: