23507 դիտում
11:39 29-08-2015
Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Volkswagen-ն ու Honda-ն. Honda-ն էլ հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Լիլիթ Հովեյանի վարած Honda մակնիշի 34 NV 536 համարանիշի և 34-ամյա Հայկ Ավետիսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 87 ՏD 087 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hօnda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրական սյանը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բժիշկները, ովքեր տեղում վարորդներին առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հայտնեցին, որ վարորդները հայտարարում են՝ վթարի հետևանքով իրենք վնասվածքներ չեն ստացել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Honda-ի վարորդը փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+