49871 դիտում
21:04 20-04-2020
Հերթական խոշոր ավտովթարը՝ պատկան մարմինների մեղքով փնթի կառուցված ճանապարհին. բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Volkswagen-ը հարվածել է էլեկտրասյանը, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 20-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսայնը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական ու ամեն անգամ բարձրաձայնվել է, որպեսզզի պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Հայավտոճանը հետևություններ անեն, սակայն ասես պաստախանատուները կամ ուխտի ականջում են քնել կամ ջայլամի կեցվածք են ընդունել:
Գոնե այս վթարից հետո պատկան մարմինները մի պահ մտածեն, որ մարդը գերագույն արժեք է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152110/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ [b]«վթարի վայրը փոխել չի կարելի» [/b]հատվածում բախվել էին 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները: Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել էր երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել էր և այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+