2482 դիտում
09:33 29-08-2015
Գյումրիում էլեկտրական լարը ընկել է կնոջ վրա, և նա մահացել է էլեկտրահարությունից. Որտե՞ղ է ՀԷՑ-ը. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Օրերս մահվան ելքով հերթական դժբախտ դեպքն արձանագրվեց Գյումրիում: Ըստ մեզ տրամադրված պաշտոնական տեղեկատվության` օգոստոսի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրիի շտապբուժօգնության կայան կանչ է ստացվել քաղաքացու կողմից առ այն, որ Կատովսկի փողոցում կին է ընկած: Շտապօգնության խումբը դեպքի վայր հասնելուց հետո պարզել է, որ տվյալ տարածքում մահացած կինը 1959թ. ծնված՝ Կատովսկի 7 հասցեի բնակիչ Ջուլիետա Բադոյանն է: ՇԲՕԿ խմբի բժիշկը ախտորոշել է կենսաբանական մահ` էլեկտրահարությունից:
Բանն այն է, որ կինը այդ օրը երեկոյան՝ այդ ուշ ժամին տեղացող հորդառատ անձրեւի ժամանակ, իր տնից դուրս է եկել՝ ցանկանալով մտնել հարեւանությամբ գտնվող հայրական տուն, ինչի ընթացքում էլ էլեկտրական հաղորդալարը պոկվել ու ընկել է նրա վրա, եւ վերջինս տեղում մահացել է:
Գյումրու ՇԲՕԿ-ից մեզ պարզաբանեցին, որ մահը, ըստ իրենց բժշկի եզրակացության, վրա է հասել էլեկտրահարությունից, սակայն քանի որ այդ դեպքում բժիշկը դիակին դիպչելու իրավունք չունի, որպեսզի տեսնի էլեկտրահարության հետքերը` հոսանքի մուտքի եւ ելքի տեղերը մարմնի վրա, ապա մնացյալ տեղեկատվությունն արդեն կհստակեցնի համապատասխան հետաքննությունը:
Դեպքի առնչությամբ թեեւ երեք օր է անցել, սակայն որեւէ կերպ չեն արձագանքել ու պարզաբանում չեն տվել ո՛չ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը եւ ոչ էլ բուն ՀԷՑ-ը, մինչդեռ կարծես թե հարցն անմիջապես իրենց է վերաբերում, քանի որ էլեկտրալարը, որի պատասխանատուն էլցանցն է, պոկվել ու ընկել է կնոջ վրա:
Ի դեպ, գյումրեցիները հրավիրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, համապատասխան ստուգումներ անցկացնել Գյումրիում եւ պարզել հենասյուների պիտանելիության աստիճանն ու այլ հարակից հարցեր, որոնք վերաբերում են հին ու վտանգավոր հենասյուներին ու էլեկտրալարերին»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»