Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան. օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է
                        Առաջիկայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան և Հայաստան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երևան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի և նախագահի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի  խոսքով՝ մինչ այդ, նեյեմբերի 20-ին Ս. Լավրովը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան: 
Բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կկատարվի կարծիքների փոխանակում. «Մենք քանիցս ասել ենք, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում մեր կարևոր ռազմավարական գործընկերն է: Այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»:
Մ. Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

