Ռուսաստանի առաջնություն. «Ուրալ»-«Թերեք». ուղիղ միացում
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրը մեկնարկում է Եկատերինբուրգում, որտեղ «Ուրալը» ընդունում է Գրոզնիի «Թերեքին»:
Այս հանդիպումն արդեն մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա, քանի որ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ այն պայմանավորված բնույթ ունի և «Թերեքը» հաղթանակ պետք է տանի:
Համենայնդեպս, «Ուրալի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խաղին ներկա չի լինելու, քանի որ, ինչպես նշել են ԶԼՄ-ները, չի ցանկացել մասնակից դառնալ ներքին պայմանավորվածություններին: Փոխարենը «Ուրալի» մեկնարկային կազմում է Էդգար Մանուչարյանը:
Հանդիպման ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.