Բելառուսի նախագահի թեկնածուն հյութ խմելուց հետո հայտնվել է հիվանդանոցում
                        Բելառուսի նախագահի թեկնածու, գործարար Վիկտոր Տերեշենկոն հոսպիտալացվել է: Ընդդիմադիր թեկնածուն իրեն վատ է զգացել մի սրճարանում՝ գործնական հանդիպման ժամանակ: Մի քանի կում հյութ  խմելուց հետո նրա աչքերը քոր են եկել, իսկ րոպեներ անց դեմքը գունատվել է եւ այտուցվել: 
Համացանցի օգտատերերն այդ մասին իմանալուց հետո գրում են, որ Տերեշենկոյին հավանաբար թունավորել են: Հիշեցնենք՝ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 11-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

