ԱՄՆ-ից Սիրիա մեկնողները կկասկածվեն ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ այսուհետեւ ԱՄՆ-ից Սիրիա մեկնող բոլոր քաղաքացիները կկասկածվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել այդ երկիր մեկնելու մտքից, քանի որ դա վտանգավոր է: Բացի այդ, այդ ուղեւորությունը կդիտվի որպես զինված հակամարտությանը մասնակցելու փորձ:
«ԻՊ»-ի անունից գործունեություն ծավալողները, զինյալներին ցանկացած տեսակի օգնություն տրամադրողները կամ առաջարկողները կձերբակալվեն»,-ասվում է հայտարարության մեջ: