Գերմանիայում 350 մարդ կասկածվում է «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ
                        Գերմանիայում քննություն է ընթանում՝ 350 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու գործով: 
Զինյալների հետ առնչություն ունեցող եւս մի քանի քաղաքացիներ են ձերբակալվել: 
Ավելի վաղ երկրի ոստիկանությունը ձերբակալել էր մահմեդական խմբավորման ենթադրյալ ղեկավարին, որը նախատեսում էր Սիրիայում ահաբեկչություններ կազմակերպել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

