«Դարմշտատդի» կիսապաշտպանին հեռացրել են ահաբեկիչների հետ կապեր ունենալու համար
Գերմանական «Դարմշտադտի» կիսապաշտպան Էնիս Բեն-Հատիրան լքել է թիմը: BBC-ի փոխանցմամբ, դրա պատճառ է հանդիսացել այն տեղեկությունը, որը ֆուտբոլիստը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իսլամական ծայրահեղ խմբավորումներին:
Այս մրցաշրջանում թունիսցի խաղացողը «Դարմշտադտի» կազմում Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: