Սպանվել է ԻՊ-ի «կիբերջիհադի» փորձագետը
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայում հարձակման ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատվական ընկերությունների կազմակերպիչը՝ բրիտանացի Ջունայդ Հուսեյնը:
Հայտնի է, որ TeaMp0isoN հաքերական խումբը, որի անդամ էր Հուսեյնը, հարձակումներ է կազմակերպել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կայքերի եւ «Ֆեյսբուք»-ի վրա: Սպանված հաքերը ԻՊ-ի կարեւորագույն մարդկանցից էր, որը զբաղվում էր խմբավորման «կիբերջիհադով»: