ԱԻԿ-«Շիրակ» հանդիպումը կասկածելի ընթացք է ունեցել, հայտարարել է ռուսաստանցի ֆուտբոլային փորձագետը. տեսանյութ
Մարզական վերլուծաբան, Ռուսաստանի Ֆուտբոլային միության՝ էթիկայի հանձնաժողովի անդամ Անդրեյ Սոզինը անդրադարձել է հուլիսի 16-ին Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում ԱԻԿ-«Շիրակ» խաղին (2:0), որի ընթացքում մրցավարը դաշտից հեռացրեց Գյումրիի թիմի երեք խաղացողի, ինչպես նաև 11 մետրանոց երկու հարված նշանակեց «Շիրակի» դարպասին:
«Ինչո՞ւ ՈւԵՖԱ-ն չի հետաքրքրվում ԱԻԿ-«Շիրակ» զվարճալի խաղով:
Երկրորդ խաղակեսի 32 րոպեների ընթացքում հյուրերին 8 դեղին քարտ ցույց տվեցին, նրանք խաղը ավարտեցին ութ հոգով: Ու չնայած երկու 11 մետրանոց նշանակվեց, սակայն հայերը պարտվեցին ընդամենը 0:2 հաշվով, թեպետ խաղադրույքների մեջ գերիշխում էր 0:3 հաշիվը:
Ինչ որ մեկը «թերացել» է այս իրավիճակում, թող ՈւԵՖԱ-ն հետաքննի», ասել է Սոզինը: