ԻՊ զինյալները սպանել են իրաքցի 2 գեներալի
Իրաքի հարավային՝ Անբար նահանգի ազատագրման գործողությունը ղեկավարող երկու գեներալներ սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով:
Սպանվածները «Անբար» օպերատիվ շտապի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Աբդել Ռահման Հանզալն է, մյուսը՝ 10-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Սաֆին Աբդել Մաջիդը:
Մահացել են նաեւ հինգ զինվորականներ եւ հրամանատարներ: Հարձակումը տեղի է ունեցել Ռամադի քաղաքից հյուսիս՝ սուննիթական բնակավայրում: Հիշեցնենք՝ Իրաքի բանակն իրականացնում է Անբարը ԻՊ-ից ազատագրելու լայնածավալ ռազմական գործողությունը: