«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողի
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սպանել են իրաքցի լրագրողի, նրա եղբորը ու ևս երկու մարդու: Այս մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը: Այս մասին հայտնել է սպանված լրագրողի հարազատները:
Զինյալները հրապարակավ մահապատիժն իրականացրել են Բաղդադից հյուսիս գտնվող Սամրա գյուղում: 37-ամյա Ռաադ Ալ-Ազավին որպես օպերատոր աշխատում էր Sama Salah Aldeen TV հեռուստաալիքում: Իսլամականները նրան առևանգել էին սեպտեմբերի 7-ին:
Մահապատժի ենթարկված մյուս երկու անձանց ինքնությունը չի հաղորդվել: