211652_close_icon

«Սանիթեքը» մուտք գործեց Նուբարաշեն. լուսանկարներ

views-count2290 դիտում article-date 14:00 27-08-2015
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը օգոստոսի 27-ին աշխատանքներն է սկսել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Նախօրեին վարչական շրջանում առկա 91 աղբամանները փոխարինվել են թվով 150 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նուբարաշենում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Պարբերաբար մասնագիտացված մեքենամեխանիզմներով վարչական շրջանում կկազմակերպվի նաև սանմաքրում: Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը սանմաքրման և աղբահանության ծառայություններ կմատուցի նաև Ավան, Նոր Նորք, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր