211652_close_icon

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հնդկաստանի հանրապետության և Ուզբեկստանի հանրապետության գլխավոր դատախազների հետ

views-count826 դիտում article-date 21:27 26-08-2015
Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մուկուլ Ռոհատգիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշեց, որ երկու պետությունների միջև առկա չէ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում պայմանագիր, ինչը դժվարացնում է Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում ուսանող Հնկաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով կարիք առաջանալու դեպքերում իրավական օգնություն ստանալը: Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցել քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելու հարցում: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իխտյոռ Աբդուլաևի հետ քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև կնքել համագործակցության ծրագիր: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց համաձայնագրի կարգավորման առարկայի և դրա հետ կապված այլ հարցերը քննարկել աշխատանքային կարգով:

Նմանատիպ նյութեր