1699 դիտում
13:36 02-10-2019
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ և Շանհայան համագործակցության կազմակերպության երկրների գլխավոր դատախազների նիստերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 29-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության և բռնության այլ ձևերով արտահայտվող ծայրահեղականության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ծրագրերի կատարման 2018թ. արդյունքները, իրականացման ընթացքը, ինչպես նաև 2019-2023թթ. հանցավորության դեմ համատեղ պայքարի պլանները: Նիստի ընթացքում ներկայացվել է ԱՊՀ անդամ երկրներում իրավապահ գործունեության դատավարական հիմքերի արդիականացման, գողացված ակտիվների վերադարձման և այլ ոլորտներում դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ակտիվացման պրակտիկան և փորձը:
Այս շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացնող միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների դեմ ՄԻԵԴ կայացված որոշումների, ներպետական իրավակիրառ պրակտիկայի համակողմանի ուսումնասիրության արդյունքում կատարված քայլերը և դրանց արդյունքները:
«Նախորդ տարվա համեմատ 2018թ. հարուցված քրեական գործերի 22 տոկոսով ավելացման պայմաններում 217-ով կամ 20 տոկոսով նվազել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները (2017թ.-1087, 2018թ.-870): Դրան զուգահեռ 63 տոկոսով ավելացել են կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման դեպքերը՝ հատկապես կապված կալանքի ժամկետների երկարաձգման հարցերի քննության հետ»,-ասել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է արձանագրած առաջընթացի փորձով կիսվել գործընկեր երկրների հետ:
ՀՀ գլխավոր դատախազը Բիշքեկում մասնակցել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների 17-րդ նիստի աշխատանքներին, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Նիստի օրակարգում քննարկվել են մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում կազմակերպության մասնակից և գործընկեր երկրների գործակցության ամրապնդման մեխանիզմները:
Արթուր Դավթյանն իր ելույթում անդրադարձել է ներպետական և անդրազգային մակարդակներում այս վտանգավոր և այլ հանցատեսակներ ծնող հանցագործության դեմ պայքարի հիմնական բարդություններին և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված համակարգային միջոցառումներին: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից բխող համակարգային միջոցառումների շրջանակներում նախորդ տարիներին էականորեն բարելավվել է այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչի շնորհիվ հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց առյուծի բաժինը նախատեսված է եղել տարանցման համար:
Բիշքեկ կատարած այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցության, դատախազական կառույցների միջև համագործակցության ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին վերաբերող հացրեր:
Արթուր Դավթյանի և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի երկկողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է հանցավորության վիճակի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, իրավական հարցերով խորհրդատվությունների, քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու և հանձնման մասին հարցումների շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացման, դատախազական մարմինների գործունեության հարցերով գիտագործնական համատեղ միջոցառումներ անցկացնելու և այլ ուղղություններով երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
15:12 19-11-2023
Խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձևաչափերով նիստերին
1725 դիտում
20:33 27-08-2015
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին. Աստանա
Այս բաժնից
835 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1111 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1393 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ