211652_close_icon
views-count2734 դիտում article-date 09:40 10-03-2016

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր բաժնետերը գյումրեցի ատամնաբույժ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Մեր հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր