«Բարսելոնան» Յարմոլենկոյի համար առաջարկել է 20 մլն եվրո
«Բարսելոնան» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը մտադիր է ձեռք բերել Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյին:
Կատալոնական ակումբը 25-ամյա խաղացողի համար առաջարկել է 20 միլիոն եվրո:
Փոխարենը «Դինամոն» խնդրել է մինչև տարվա վերջ Յարմոլենկոյին վարձավճարով թողնել իր մոտ, սակայն այդ դեպքում ֆուտբոլիստը չի կարողանա կիևցիների կազմում հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
Նշենք, որ «Դինամոյի» հետ Յարմոլենկոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016թ. հունիսին, իսկ նրա հրաժարագինը կազմում է 24,5 մլն եվրո: