Դորտմունդի «Բորուսիան» Յարմոլենկոյի համար առաջարկել է 20 մլն եվրո
Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
Գերմանական ակումբը տրանսֆերային առաջարկ է արել ֆուտբոլիստի հրաժարագնի չափով, որը կազմում է 20 մլն եվրո:
Նշենք, որ ավելի վաղ «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը հրաժարվել էր խաղացողին վաճառել անգլիական «Էվերթոնին» և «Սթոք Սիթիին»՝ պատճառաբանելով, որ նրանք թոփ-ակումբներ չեն, իսկ Յարմոլենկոն «Դինամոյին» անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում: