«Բարսելոնան» դե Լիգտի համար առաջարկել է 60 մլն եվրո
«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Այաքսի» հետ հոլանդական ակումբի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար:
Կատալոնական ակումբը Ամստերդամը ներկայացնող ակումբին առաջարկել է 60 մլն եվրո 19-ամյա խաղացողի համար: Կողմերը դրական են տրամադրված հավանական գործարքին, սակայն դեռևս հեռու են վերջնական համաձայնության գալուն:
19-ամյա Դե Լիգտին «կապտանռնագույններն» առաջարկում են 5-ամյա պայմանագիր` տարբեր բոնուսներով: Պաշտպանը կունենա նույնպիսի պայմանագիր, ինչպիսին Ֆրենկի դե Յոնգը:
Դե Լիգտին ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Բավարիան»:
Հիշեցնենք, որ հունվարին «Բարսելոնան» 75 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Այաքսի» մեկ այլ խաղացողի՝ Ֆրենկի դե Յոնգին, որը կատալոնական ակումբին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո: