Բաթումում հեղեղներ են. տեսանյութ
Վրաստանի Բաթումի նավահանգստային քաղաքը հորդառատ ուժեղ քամու և անձրևների հետևանքով հեղեղվել է: Այդ մասին հաղորդել է վրացական Rustavi 2 հեռուստաալիքը:
Հեղեղվել են քաղաքի փողոցները, երկաթուղային կայարանը: Քաղաքի մի շարք հատվածներում անջատվել է էլեկտրամատակարարումը:
Թբիլիսիից մի քանի տասնյակ փրկրարական խմբեր են ժամանել Բաթումի: Անձրևները հեղեղել են նաև նավահանգստային Փոթի քաղաքը: Այնտեղ բնակելի տների առաջին հարկերը նույնպես հայտնվել են ջրի տակ: