8314 դիտում
13:00 12-03-2017
Սաակաշվիլիի կողմնակիցները Բաթումում տեղի ունեցած գիշերային անկարգություններից հետո նոր ցույցի կոչ են արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պաթարաձեն կոչ է արել բնակչությանը չենթարկվել սադրանքներին և խոստացել է, որ մեկ ժամից բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն: Նա հայտնել է նաև անկարգություններում ընդդիմության ներգրավվածության մասին:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդ Լևան Վարշալոմիձեն իր կողմնաիցներին կոչ է արել նոր ցույցի դուրս գալ:
Ըստ վրացական ԶԼՄ-ների, այս պահին ցուցարարների բավական մի մեծ խումբ շարունակնում է բողոքի ակցիան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/03/12/1061285/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանում ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից, որոնք գիշերն անկարգություններ էին հրահրել:
Ցուցարարներին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների և հրշեջների մեծ խմբեր են բերվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու գործողություն է ընթանում: Ձերբակալվածների թիվը դեռ հայտնի չէ:
Քաղաքապետ Գեորգի Երմակովը հայտարարել է, որ կոմունալ ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի: Առաջիկա ժամերին Բաթումիի քաղաքապետարանը կպարզի վնասի չափը: Իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Ճավճավաձե փողոցում վնասվել են մայթերը, կոտրված են ցուցափեղկերը, ոչնչացվել են ցանկապատերը, չեն աշխատում լուսացույցները: Փողոցում բազմաթիվ այրված մեքենաներ կան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20059 դիտում
21:04 17-12-2017
Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևում գրոհով գրավել են Հոկտեմբերյան պալատը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4625 դիտում
16:39 04-02-2018
Սաակաշվիլիի կողմնակիցները նախագահ Պորոշենկոյի հրաժարականի համար Կիևի փողոցներ են դուրս եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին