Ֆրանսիայում կրակոցների հետեւանքով 3 մարդ է մահացել
Ֆրանսիայի հյուսիսում հնչած կրակոցների հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, եւս չորսը վիրավորվել է: Մահացածների թվում 6 ամսական երեխա կա:
Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել գնչուների ճամբարում: Զինված տղամարդը մտել է վրաններից մեկը, կրակել երեխայի, ապա նրա ծնողների վրա, ինչից հետո վիրավորել մի քանի հոգու:
BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հանցագործը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: