Ֆրանսիայում գնչուների ճամբարում հնչած կրակոցների զոհերի թիվն ավելացել է
Ֆրանսիայի հյուսիսում հնչած կրակոցների հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Սպանվածներից մեկը ոստիկան է, որը կրակ է բացել հանցագործի ուղղությամբ եւ վիրավորել նրան: Կասկածյալը հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք՝ մահացածների թվում 6 ամսական երեխա կա: Եւս չորսը վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել գնչուների ճամբարում: Զինված տղամարդը մտել է վրաններից մեկը, կրակել երեխայի, ապա նրա ծնողների վրա, ինչից հետո վիրավորել մի քանի հոգու:
BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հանցագործը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: