«Ֆորմուլա-1»-ի նախկին մարզիկը մահացել է ավտոմրցավազքում վթարի արդյունքում. տեսանյութ
Andretti Autosport թիմի 37-ամյա բրիտանացի ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը այսօր մահացել է ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում IndyCar ավտոմրցավազքում տեղի ունեցած վթարից հետո:
Գլխի վնասվածք ստացած և կոմայում հայտնված մարզիկը այդպես էլ գիտակցության չի եկել:
Մրցավազքի ժամանակ Սեյջ Քերամի վարած բոլիդի մասերից մեկը թռել է և դիպել ուղիղ Ուիլսոնի գլխին, որից վերջինս անմիջապես կորցրել է գիտակցությունը, իսկ նրա անկառավարելի մեքենան բախվել հենապատերին:
Մարզիկին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ 2003թ. Ուիլսոնը հանդես է եկել «Ֆորմուլա-1»-ում, այնտեղ «Մինարդի» և «Յագուար» թիմերի կազմում 16 մրցավազքի է մասնակցել: IndyCar-ում նա ավելի քան 100 մրցավազք է ունեցել և 3 հաղթանակ: