2869 դիտում
16:47 26-08-2015
«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդը մահից հետո մի քանի մարդու կյանք է փրկել
ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում IndyCar մրցաշարում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/25/62767/]միջադեպի [/url]արդյունքում զոհված բրիտանացի ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը վեց մարդու համար օրգանների դոնոր է դարձել:
Մարդու օրգանների փոխպատվաստման ծրագրում մասնակցելու շնորհիվ իր մահից հետո ավտոարշավորդը մի քանի մարդու կյանք է փրկել: Այդ մասին իր թվիթերում հայտնել է «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդի եղբայրը՝ Ստեֆանը:
Հիշեցնենք, որ ավտոմրցաշարի ժամանակ Սեյջ Քերամի վարած բոլիդի մասերից մեկը թռել է և դիպել ուղիղ Ուիլսոնի գլխին, որից վերջինս անմիջապես կորցրել է գիտակցությունը, իսկ նրա անկառավարելի մեքենան բախվել հենապատերին: Մարզիկին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
2003թ. Ուիլսոնը հանդես է եկել «Ֆորմուլա-1»-ում, այնտեղ «Մինարդի» և «Յագուար» թիմերի կազմում 16 մրցավազքի է մասնակցել:
Նմանատիպ նյութեր
3889 դիտում
17:39 02-04-2016
«Ֆորմուլա-1»-ի հանրահայտ ավտոարշավորդը փրկել է ծովում խեղդվող երեխային
3921 դիտում
13:58 26-10-2020
Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
2700 դիտում
19:28 26-01-2022
Ռուս ավտոարշավորդը լուսանկարվել է Ռոնալդուի հետ
Այս բաժնից
3223 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3037 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3487 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները