211652_close_icon

Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ հոբելյանի առթիվ

views-count1199 դիտում article-date 10:37 25-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: «Նշանակալի է Ձեր ներդրումը արդի հայ կերպարվեստի զարգացման և հայ գեղանկարչության դարավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակելու գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր