211652_close_icon
views-count1866 դիտում article-date 11:43 22-08-2015

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Բաբայան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք արդի հայ քանդակագործության զարգացման և հարստացման գործում: Ձեր ստեղծագործությունները, մասնավորապես՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի հուշարձանը, ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական արժեք և հնչեղություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր