211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:03 03-03-2015

Մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը. 168 Ժամ

«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հայտարարությունների, ասաց, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ու հեգնեց բոլոր այն ուժերին, ովքեր չլինելով ՀԱԿ-ի կողքին՝ պայքարում են իշխանության դեմ: Իրականում Տեր-Պետրոսյանն՝ ինքը, իր վերջին ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին: Իսկ իշխանության դեմ պայքարի համար երկամսյա դադար հայտարարեց՝ ՀԱԿ-ի մարտավարությունը ճշտելու համար: ՀԱԿ-ի հանրահավաքն ու Տեր-Պետրոսյանի ելույթը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում իսկապես նոր ընդդիմության ձևավորման խնդիր կա: Իսկ մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը, որը տարիներ շարունակ հետևել է, թե ինչպես է նույն ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարում իշխանական համակարգի այս կամ այն բևեռի հետ համագործակցությամբ: Հիմա այդ բևեռներից մեկը՝ ԲՀԿ-ն, չկա, և ՀԱԿ-ը հայտնվել է անորոշության մեջ: Ի դեպ, հետաքրքիր էր, որ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում չանդրադարձավ «Բարգավաճ Հայաստանի» հետ տեղի ունեցածին՝ հայտարարելով, թե դրա համար ժամանակ է պետք, քանի որ ինքը սովոր չէ «ոտքի» վրա դատողություններ անել»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր