Եկատերինբուրգում կիսամերկ տղամարդը ավիրել է խանութը. տեսանյութ
Եկատերինբուրգում հարբած, կիսամերկ և արյունոտված տղամարդը ավիրել է խանութը:
Մինչ այդ տղամարդը վիճաբանել է վաճառողի հետ, իսկ հետո սկսել ջարդուփշուր անել խանութի ապրանքները: Նա դարակներից թափել է մրգերը, գոռգոռացել վաճառողների վրա, իսկ հետո մերկացել մինչև վարտիքը:
Վտանգի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Տղամարդը նաև նրանց հետ է փորձել ծեծկռտուք սարքել, հանելով իր մնացած հագուստը: Սակայն ոստիկանները ձեռնաշղթաներ են նրան հագցրել՝ կապելով աղբամանին:
Ավելի ուշ այդ տղամարդու կինն է ժամանել՝ ամուսնու համար հագուստ բերելով: Նա պատմել է, որ ամուսինն արդեն մի քանի ամիս հարբածությունից դուրս չի գալիս և խոստացել փոխհատուցել խանութի վնասները: