123398 դիտում
19:51 15-03-2017
Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. անհայտ անձը կամ անձինք ավիրել են գյուղապետին պատկանող շենք-շինություններն ու այնտեղ եղած Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, կամ վնասելը, որը կատարվել է խոշոր չափերի վնաս պատճառելով/ հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած քրգործը հարուցվել է այս տարվա հունվարի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Վարդան Մամիկոնյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող, նույն գյուղի բնակիչ, նույն գյուղի համայնքի ղեկավար, 46-ամյա Մուրադ Մեխակի Հարությունյանին պատկանող բենզալիցքավորման 2 սարքերը, բենզալցակայանին կից աշխատասենյակի և խեցգետնի փաթեթավորման արտադրամասի շինությունների դռներ ու պատուհանները, այնտեղ եղած Սամսունգ տեսակի հեռուստացույցը, սառնարանը, նշված հատվածում կայանված, նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 691 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային ապակիներն ու լուսարձակները կոտրելու , ինչպես նաև բեռնախցիկի սառնարանի համակարգը վնասելու փսատով:
Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ գյուղապետին պատճառվել է մոտ 890 հազար դրամի գույքային վնաս:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղապետ Մ. Հարությունյանը 20-ամյա Մեխակ Հարությունյանի հորեղբայրն է, իսկ Մեխակը կալանավորվել է համագյուղացուն՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին Գավառ քաղաքում սպանելու մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/11/1055720/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե էին տեղափոխել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։
Վերջինս քննչական կոմիտե էր տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։
Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, տեղափոխվելու էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված 2 ՀԿԳ ավագ քննիչներ միջնորդություն էին ներկայացնելու նշված դատարան, որպեսզի՝ որպես խափանման միջոց, դատարանը երկամսյա կալանք կիրառի Մ. Հարությունյանի նկատմամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
10:21 07-03-2015
Ինքնասպան եղած գործարար Ա. Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում. Ժողովուրդ
Այս բաժնից
1489 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)