iPhone 6-ը նոր մարտկոցով մեկ շաբաթ առանց լիցքավորման կաշխատի
Բրիտանական Intelligent Energy ընկերությանը հաջողվել է մարտկոց ստեղծել, որը թույլ կտա iPhone 6-ին մեկ շաբաթ առանց լիցքավորման աշխատել:
Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ընդ որում, ընկերությունը նշում է, որ նոր մարտկոցն օգտագործելու համար անհրաժեշտ չէ փոխել գաջեթի չափսն ու ձևը:
Intelligent Energy ընկերությունը համագործակցում է Apple-ի հետ և այս պահին պատրաստվում է վաճառքի հանել ջրածնով աշխատող մարտկոցը, որի գինը վերջնականապես կորոշվի օրերս: