Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտին է մոտենում. Սերգեյ Լավրով
Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն իր ավարտին է մոտենում, հայտարարել է Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր արտաքին գերատեսչական շահերի ու հետաքրքրությունների ոլորտը կապված է գաղափարների պայքարի հետ: Ավարտվում է Արևմուտքի գերիշխանության պատմական դարաշրջանը, որը հարյուրավոր տարիներ է ձգվել: Այժմ այդ դարաշրջանը օբյեկտիվ հակասության մեջ է մտնում, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր կենտրոններ են հայտնվում: Պատժամիջոցների և նույնիսկ ռազմական ճանապարհով արհետսականորեն ստեղծված գերիշխանությունը պահպանելու բոլոր փորձերը միայն քաոսն են մեծացնում»,-ասել է Լավրովը: