2641 դիտում
23:30 12-09-2020
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի հավանական պատժամիջոցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անպատասխան չի թողնի արևմտյան երկրների նոր հնարավոր պատժամիջոցները՝ կապված ռուսաստանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ընթացող զարգացումների հետ:
«Ոչ-ոք դեռ չի չեղարկել միջազգային հարցերում փոխադարձության սկզբունքը: Տեսնենք, թե ինչ նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կարձագանքենք: Մոսկվան դա անպատասխան չի թողնի», նշել է նախարարը «Ռոսսիա-1» հեռուստալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» թույնից, ինչի առթիվ Գերմանիան և Արևմտյան մյուս երկրները Ռուսաստանին կոչ են արել պատասխանել առաջացած հարցերին և նշել էին նաև, որ Մոսկվայի հանդեպ հնարավոր պատժամիջոցների հարցը կքննարկեն:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ի պատասխան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ տեղի ունեցածի հետաքննության հարցում: Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել էր, որ Նավալնիին մինչև Բեռլին տեղափոխելը նրա օրգանիզմում թունավորող նյութեր չէին հայտնաբերվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4634 դիտում
16:16 27-03-2018
Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կոպտությանը. Լավրով
74882 դիտում
19:32 02-03-2022
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պատրաստ էր պատժամիջոցներին, բայց ոչ՝ մարզիկների, լրագրողների դեմ
2761 դիտում
22:23 04-03-2014
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Այս բաժնից
1213 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1015 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2911 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress