211652_close_icon
views-count331 դիտում article-date 15:38 05-04-2026

Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին. Սերգեյ Լավրով

Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը մտահոգություններ է հայտնել Հայաստանում կայանալիք ընտրությունների, ԵԱՏՄ դուրս գալու Երևանի ցանկության և Ղարաբաղի հարցի վերաբերյալ։

«Վեստի» լրատվական գործակալության հեղինակ Զարուբինի հետ հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ Երևանը ըմբռնումով է մոտեցել այս հարցերի շուրջ։

«Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին: Կտեսնենք, թե ինչպես են այս հարաբերությունները զարգանալու գործնականում»,- ասել է նա։

 

Նմանատիպ նյութեր