Պայթյուն Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում. կա վիրավոր
                        [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռտևս անհայտ պայմաններում Նորաշեն գյուղում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ, որը եղել է ԳԱԶ-52 մակնիշի 34 AT 638 համարանիշի, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Բերդ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել ավտոմեքենայի սեփականատերը՝ Նորաշեն գյուղի բնակիչ 49-ամյա Հրաչ Եսայանը: 
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին գազալցակայանի սեփականատիրոջ միջոցներով Հ. Եսայանին տեղափոխում են Երևան՝ Այրվածքաբանության ինստիտուտ: 
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ Տավուշի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: 
Տեղում են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային վարչության՝ Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարները: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության՝ Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: 
Մանրամասները՝ քիչ ուշ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

