211652_close_icon
views-count25718 դիտում article-date 15:40 11-03-2014

Ուժգին պայթյուն՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գազալցակայանում. բժիշկները պայքարում են լիցքավորողի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Մրգաշատ գյուղի գազալցակայանում «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վնասվել է՝ վերածվելով մետաղի ջարդոնի, իսկ լիցքավորողը, ում անունը, ըստ հավաքվածների, Սուրեն է, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորին շտապ տեղափոխել են Երևան: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանում նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները և փորձագետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է նշված գյուղի բնակիչ Վլադիմիր Ոսկանյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր