54219 դիտում
10:33 23-08-2015
Ողբերգական ավտովթար Վահագնի թաղամասի մոտ. 07-ը մխրճվել է կայանված վիճակում գտնվող, գարեջուր տեղափոխող ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտ, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZՍ 433 համարանիշի և Երևան քաղաքի Լուսինյան փողոցի բնակիչ, 26-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած ЗИЛ մակնիշի 67 ՏԼ 164 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 ՀՓՋ և թիվ 17 ՓՋ ջոկատները` մեկական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են 07-ը և դադարեցրել գազի արտահոսքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածին և վրրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնիղց տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստին առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատարահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Սևան քաղաքի Շահումյան փողոցի 35 տան բնակիչ, 35-ամյա Արման Դավթյանը, իսկ վիրավորը` Աշտարակ քաղաքի Հակոբյան փողոցի բնակիչ, 30-ամյա Վիրաբ Վիրաբյանը:
Դեպքի վայրում հավաքցված քաղաքացիներն ասում էին, որ ЗИЛ -ը բարձված է եղել Կիլիկիա գարեջրով և մի քանի ժամ կայանված է եղել նշված հատվածում, իսկ վարորդն էլ չի պահպանել անվտանգության կանոնները` վթարային լուսարձակներ չմիացնելով:
Այդ տեղեկությունը ճշտելու համար քննիչի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+