211652_close_icon
views-count2011 դիտում article-date 15:51 22-08-2015

Հակառակորդը 900 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը . ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց: ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր