Մայիսի 3-ից 9-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]