211652_close_icon

Սաուդյան Արաբիայում կանանց քվեարկելու իրավունք են ընձեռել

views-count1562 դիտում article-date 11:06 22-08-2015
Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կանանց թույլատրել են քվեարկություն կատարել, ինչպես նաև իրենց թեկնածությունն առաջադրել ՏԻՄ ընտրություններում, որոնցից առաջինները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի 12-ին. հաղորդում է SPA-ն: Երկրի 1263 ընտրատեղամասերից 163-ը բացառապես նախատեսված են կանանց համար: Բացի այդ, մոտ 70 կին ցանկություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում, ևս 80 կին պատրաստվում է գրանցվել որպես նախընտրական քարոզարշավ կազմակերպող:

Նմանատիպ նյութեր