211652_close_icon
views-count1921 դիտում article-date 09:12 22-07-2014

ԵՏՄ անդամները մեզ հետդարձի շանս են ընձեռել․ Իրավունք de facto

«Իրատես de facto» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից. [b]«Օրացուցային տարվա հետ քաղաքականն էլ կիսվեց. կա՞ն արդյունքներ, որոնք հնարավոր է ամփոփել:[/b] Թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում, թե տնտեսության մեջ իրավիճակի փոփոխություն դեպի լավը չեղավ: Արտաքին քաղաքական դաշտում Հայաստանն ավելի մեկուսացվեց, Ղարաբաղի հիմնահարցի առումով խնդիրներն ավելի սրվեցին, եւ սահմանամերձ շրջաններում արդեն բաց ընդհարումներ են լինում, որոնք պատերազմի նախանշաններ են: Տնտեսության մեջ ներդրումներ ոչ միայն չարվեցին, խոշոր ներդրումներ անող աշխարհահռչակ ընկերությունները, մասնավորապես դեղորայքի, դուրս եկան հայկական շուկայից: Կիսամյակի այս ամփոփումները մտածելու ու եզրակացությունների հարուստ նյութ են տալիս, հետեւությունը մեկն է` մենք շարժվում ենք հակառակ ուղղությամբ` դեպի հետ: [b]Այս ընթացքում ակնկալվում էր, որ Հայաստանը պիտի անդամակցի ԵՏՄ-ին, Ձեր կարծիքով` մենք դեռ ունե՞նք հետդարձի շանս, թե՞ գործընթացն անշրջելի է: [/b] Հետդարձի շանս ԵՏՄ անդամները մեզ ընձեռել են` իրենց քայլերով ակնհայտ դարձնելով, որ Հայաստանի անդամակցությունը իրենց պետք չէ: Թեպետ հայտարարում են, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, բայց ներկայացվող պատճառներն ու պարզաբանումները հիմնականում քաղաքական են: Ստեղծված իրավիճակում պետությունների նախագահները պատասխաններ չունեն, եւ դա պատիվ չի բերում նրանց: Եթե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, այդ կառույցից ի՞նչ սպասելիքներ պիտի ունենանք, երբ Ռուսաստանը 20 տարի առաջ էլ, հիմա էլ նույն «Նիվան» է արտադրում, պարզապես հիմա արգելում է պետական կառույցներին արտասահմանից մեքենա գնել: Տնտեսական հարթության մեջ ոչ ներդրումներ կան, ոչ մտքի շարժ: Քաղաքական առումով պետություններից ամեն մեկն իր խնդիրներն է ուզում լուծել, իսկ Հայաստանն իր խնդիրներով որեւէ մեկին հետաքրքիր չէ, բացառությամբ Ռուսաստանի, որ լրացուցիչ ձայն ստանա, սա վիրավորական է մեզ համար: Մեզ ընդամենը դեկորացիայի դեր է վերապահվում, այս իրավիճակում ես կատեգորիկ դեմ եմ անդամակցությանը: Մենք պետք է հրաժարվենք եւ մեր երկրի անկախությունը ամրապնդելու գործընթացներ ծավալենք»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր