Գերմանիան կարող է դուրս գալ Շենգեն գոտուց
Գերմանիայի իշխանությունները քննարկում են ներգաղթյալների թվի կրճատման համար սահմանային վերահսկողության, ինչպես նաև Շենգենյան համաձայնագրում փոփոխություններ անելու տարբերակը, հաղորդում է The Telegraph-ը:
Պարբերականը ընդգծում է, որ այդ երկրում գտնում են, որ Շենգենի գոտին, որը թույլ է տալիս առանց խոչընդոտի հատել եվրոպական շատ երկրների պետական սահմանը, չի կարող գոյություն ունենալ, եթե Եվրամիության որոշ անդամներ հրաժարվում են ընդունել գաղթականներին:
«Ես ազատ տեղաշարժմանն եմ կողմ, սակայն եթե այլ եվրոպական պետությունները չեն պահպանում օրենքը և Դուբլինյան համակարգն այլևս չի գործում, ապա մեզ անհրա-եշտ է այլ համակարգի անցնել: Առանց խոչընդոտների սահմանահատումը չի կարող գոյություն ունենալ առանց եվրոպական երկրների՝ փախստականներին ապաստան տրամադրելու իրական քաղաքականության»,-մեջբերում է պարբերականաը Գերմանիայի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մազիերի խոսքը: