Հունաստանի ափերին խորտակվել է 5,6 մլն եվրո արժողությամբ շքեղ զբոսանավը. տեսանյութ
Հունաստանի Միքոնոս կղզու մոտակայքում խորտակվել է զբոսանավ, որի վրա գտնվող չորս անձինք փրկվել են և տեղափոխվել ցամաք:
10 տեղանոց և 5,6 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է՝ բախվելով կղզուն հարակից ժայռաբեկորներին:
Որպես բախման պատճառ է նշվում այն, որ զբոսանավի էլեկտրական և նավիգացիոն սարքերը շարքից դուրս են եկել և այն կորցրել է կողմնորոշվելու հնարավորությունը: