Ֆրանսիայում վաճառքի է հանվել Չերչիլի` 2 մլն եվրո արժողությամբ զբոսանավը
Ֆրանսիայում վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանող զբոսանավը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի պնդմամբ` զբոսանավը գնահատվել է 2 մլն եվրո:
Զբոսանավի վաճառքով զբաղվում է Coldwell Banker գործակալությունը, որը մասնագիտացած է առանձնատների ու ամրոցների վաճառքով։
Նշենք, որ 42 մ երկարությամբ նավը կառուցվել է 1936 թվականաին, այն կարող է տեղակայել 60 ուղևոր, որտեղ կան նաև 6 առանձին հարմարավետ VIP խցեր։Դիտահարթակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1000 քմ։
Հիշեցնենք, որ զբոսանավը քաղաքական գործչի մահից հետո բազմաթիվ անգամ է փոխել տերերին, մինչև 10 տարի առաջ այն չի գնել Ֆրանսիայի բնակչուհի Միրեյ Յուեն: