Ֆրանսիայից նավարկության է դուրս եկել 1 միլիարդ եվրո արժողությամբ աշխարհի ամենամեծ զբոսանավը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Աշխարհի ամենամեծ՝ «Harmony of the seas» անվանումով ավելի քան շքեղ զբոսանավը նախօրեին դուրս է եկել ֆրանսիական Սեն-Նազեր քաղաքի նավահանգստից և սկսել իր առաջին ծովագնացությունը:
Մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ «Harmony of the seas» զբոսանավի լայնությունը 66 մ է, երկարությունը՝ 362 մ: 2 հազար հոգանոց անձնակազմից բացի նավում կարող են տեղավորվել 6,4 հազար ուղևոր:
Զբոսանավն ունի սահադաշտ, խաղատուն, 1,4 հազար նստելատեղով թատրոն, մարզադահլիճներ, բասկետբոլի դաշտ, ատրակցիոններ, 12 հազար տարբեր բույսերով այգի:
Նավը ուղևորվում է դեպի Մեծ Բրիտանիա, որտեղ նավ կբարձրանան առաջին ուղևորները: