Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը
Оգոստոսի 19-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը Երևանի քաաղքապետարանը հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք, ուր 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական
փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում,
ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի
արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:
Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և
«Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի
գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը,
Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը:
Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով
«Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները: