8295 դիտում
20:23 21-08-2015
Bloomberg-ը ներկայացրել է 11 տարադրամները, որոնց կտրուկ արժեզրկում է սպասվում. նրանց թվում է հայկական դրամը
Bloomberg-ի փորձագետները ներկայացրել են 11 ազգային վալյուտաները, որոնք մոտակա օրերին կամ շաբաթներին կարող են շեշտակի արժեզրկվել:
Դրանք են՝ Սաուդյան Արաբիայի ռիալը, թուրքմենական մանաթը, տաջիկական սոմոնին, ղրղզական սոմը, եգիպտական ֆունտը, թուրքական լիրան, նիգերիական նայրան, Գանայի սեդին, զամբիական կվաչան, մալայզիական ռինգիտը և հայկական դրամը:
Հայկական դրամի առնչությամբ փորձագետները նշել են. «Վալյուտան վերջին տարում արդեն իսկ կորցրել է իր արժեքի 15 տոկոսը և այդ գոևծընթացը, հավանաբար, շարունակություն կունենա: Պատճառը տնտեսական սերտ կապերն են Ռուսաստանի հետ, որտեղ արժեզրկվում է ռուբլին. Հայաստանի առևտրաշրջանառության քառորդ մասը հենց Ռուսաստանին է ընկնում», նշել է Bloomberg-ը:
Նմանատիպ նյութեր
2181 դիտում
09:29 03-04-2019
40 մլրդ դրամը՝ գնաճի հաշվին. Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»
6941 դիտում
20:55 15-07-2018
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել
4972 դիտում
09:25 10-03-2020
Նիկոլ Փաշինյանն արժեզրկում է հեղափոխությունը․ «168 ժամ»
Այս բաժնից
1147 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1642 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն